Այն, ինչ արեց Հայկուհի Խաչատրյանն այսօր ուղղակի ցնցող էր.

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության դիմաց ակցիա իրականացնող կանայք, որոնք պահանջում էին դադարեցնել Պերինատոլոգիայի


մանկաբարձության եւ գինեկոլոգիայի
ինստիտուտի գործունեությունը, բողոք-դիմումներ փոխանցեցին Առողջապահության նախարարությանը: Ակցիայի կազմակերպիչը Հայկուհի Խաչատրյանն է, որին վերոնշյալ
ծննդատանը սեպտեմբերի 24-ին տեղեկացրել էին, որ իր երեխան մահացել է, եւ նա բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում է երեխայի անհետացման մեջ: Մեզ հետ զրույցում

Հայկուհի Խաչատրյանը հայտնեց, որ ցույցն անում են 500 դիմում-բողոքների հիման վրա, որոնք գրել են տարբեր տարիների նույն ծննդատան «զոհը» դարձած մայրեր:

Հավաքի մասնակիցները նամակն ու դիմումները հանձնեցին նախարարության՝ Մոր եւ մանկան

առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանին:

Նա խոստացավ նամակը հանձնել Արսեն Թորոսյանին, ինչպես նաեւ ուսումնասիրել բողոք-դիմումները, հարցի հետ կապված գրավոր պատասխան ներկայացնել:

(Visited 859 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: