Ամանորյա ընտիր փախլավա

Կբավականացնի շերտավոր խմորի երեք գունդը:

Սկզբում թխում ենք միջին շերտը:

Շերտավոր խմորը պետք է բացել եփելու համար նախատեսված սկուտեղի չափով, փռել դրա հակառակ կողմի վրա, որ եփելուց փոքրանալիս շատ չփոքրանա:

Խմորը ծակծկել, որ եփվելուց խմորը պատառաքաղով չուռչի, չբարձրանա: Թխել 180 աստիճանի չափ տաքացված ջեռոցի մեջ:

Սպիտակուցը դեղնուցից առանձնացնելուց հետո սպիտակուցը մի քիչ աղել և բեզե սարքել, հետո շաքար ավելացնել, հետո համեմել դարչինով, մեխակով, հիլով, վանիլով՝ շարունակելով հարելը:

Հարված սպիտակուցին հավելել միջին չափի մանրացված ընկույզը:

Սպիտակուցային զանգվածը բաժանել երկու մասի ու լցնել պատրաստի շերտերի արանքը:

Տապակայի տակի և վրայի շերտերը բացել, բայց չեփել, եփված պետք է լինի միայն միջին շերտը: Երբ առաջին հում շերտին քսենք սպիտակուցային առաջին զանգվածը, հետո դնել եփված շերտը, դրա վրա տարածել սպիտակուցային երկրորդ զանգվածը, սրա վրա էլ՝ երրորդ չեփված շերտը:

Վերին և տակի շերտերն ամրացնել:

Մակերեսը թեթևակի դանակով բացում ենք, մակերեսին քսում ենք նախապես առանձնացված դեղնուցը: Հետո մակերևույթը կտրում ենք մինչև վերջ շեղորեն: Զարդարում մակերեսը և եփում 30-35 րոպեում:

Վերջում լցնել օշարակը, որը կարող է լինել հալած մեղր:

Like this post? Please share to your friends: