Աղոթենք մեր աստվածապարգեւ վարչապետի քաջառողջության ու արեւշատության համար,որ Ամենազոր Տերն է’լ ավելի ուժ ու եռանդ պարգեւի նրան

Աղոթենք մեր աստվածապարգեւ վարչապետի քաջառողջության ու արեւշատության համար,որ Ամենազոր Տերն է’լ ավելի ուժ ու եռանդ պարգեւի նրան

Գիշերվա ժամը 03:30 է եւ գուցե չպատկերացնեք,կամ Ձեր սեփական կարծիքն ունենաք մտքերում,բայց Աստված վկա` ոչ մի վայրկյան չեմ կարողանում չհիշել այս մարդուն,որին հե՛նց Ինքն` Բարձրյալը պարգեւեց մեր ժողովրդին:Դուք պատկերացնում եք,թե ինչ կլիներ Հայաստանի եւ ազգի վիճակը? Տասնամյակներ շարունակ չկար ո’չ օրենք,ո’չ արդարություն եւ ո’չ էլ ազգասեր ու հոգացավ իշխանություն:Օր-օրի աճում էր աղքատությունը,օտարվում կամ սեփականացվում էին ազգային հարստությունները,հարուստն ավելի էր հարստանում,իսկ չքավորն ուղղակի ոտնահարվում էր իր հայրենի հողի վրա:

Անխտիր բոլորն էլ դժգոհ էին այդ վիճակից,սակայն բուրգի կառուցած համակարգն ու պահապանների ոհմակը թույլ չէին տալիս բարձրաձայնելու, պահանջելու եւ պարզապես լռեցրել էին բոլորին,իսկ իրենց հանդգնողներին բազմաթիվ ձեւերով էին քրեական հանցագործներ ու մեղավորներ ճանաչում:Կոտրել էին մեջքն իմ չարքաշ ու տառապած ժողովրդի,արհամարհված էր ՄԱՐԴԸ:Եւ հե՛նց այսպիսի պահերին է լցվում Աստծո համբերությունն ու իրեն հուսացող ազգին ՓՐԿՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ մեկնում:

 

 

 

Աղոթենք մեր աստվածապարգեւ վարչապետի քաջառողջության ու արեւշատության համար,որ Ամենազոր Տերն է’լ ավելի ուժ ու եռանդ պարգեւի նրան,որպեսզի վերաարթնացած եղբայրներիս եւ քույրերիս համար,մեր սերունդների համար գոնե ունենանք մեր երազած ու ծաղկուն երկիրը,որտեղ ապրելով` կզգանք,որ տերն ենք մեր սեփական երկրի:Անցան,ավելի ճիշտ կորչեցին մեր սերնդի լավագույն տարիները,իսկ մենք ՀԱՅ ենք եւ միշտ մտածել ենք մեր երեխաների,թոռների ու հաջորդ սերունդների համար:

 

 

 

Ուստի,կարեւորելով այսօրն,պիտի ամրակուռ կամքով եւ ամեն կերպ սատարենք ու աջակցենք Թավշյա Սրբազան Հեղափոխությանն ու նրա Առաջնորդին:Ուր էլ լինենք` մեր հայրենիքը մեկն է եւ այն սուրբ է մեր համար,մեր Հայաստան աշխարհի ամեն մեկ քարն ավելի’ թանկ է բոլորիս համար,քան աշխարհի բոլոր գանձերը միասին վերցրած:Սիրում եմ քե՛զ երկիր իմ Հայոց` Հայաստան Աշխարհ:

Like this post? Please share to your friends: