Աղետն այդտեղ է, ոչ թե ստորագրության մեջ․․․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Է, ո՞րն է զարմանքը և քննարկումների անվերջանալի տեղատարափի պատճառը: Բնական չէ՞, որ կստորագրեն: Կարդում ես կոչումները, համեմատում վաստակի ու տարիքի հետ, ուզում ես ծիծաղել, բայց …

Աղետն այդտեղ է, ոչ թե ստորագրության մեջ …

Թոթափե՛ք, թողեք, մի քննարկեք:

2018-ից մինչ օրս պետական ծրագրերում չեն եղել, մենք Կոմիտաս ու Մանսուրյան ենք լսել, մենք Մլքեյանի ու Սմբատյանի խմբերի կատարումներն ենք վայելել:

Գիտեք հեշտ է, երբ «աստղը» խամրում է:

Չէ՛, մինչև վերջին պատառը պայքարելու են ու ես բնական եմ համարում:

Անհասկանալի է ինձ համար մեր զարմանքը, զայրույթը, կռիվը …

Թողե՛ք, թող մոռացվեն, ինչպես վերջին երկու տարում արվել է»:

(Visited 225 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: