Ահա թե ինչ խորհուրդ տվեց բժիշկը կաթվածահար երեխայի ծնողներին

Իմ ծանոթներից մեկը 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և մեկ տղա: Տղան 7 ամսական է ծնվել. ծնվել է առանց կյանքի որևէ նշանի, նրան փրկեցին, բայց երեխան մի շարք առողջական խնդիրներ ուներ և մարմնի կեսը  կաթվածահար էր:

Երեխայի կյանքի առաջին երեք ամիսներում ծնողները դժախքի յոթ ոլորաններով անցան: Նրանք ամբողջ օր բժիշկների սենյակներից դուրս չէին գալիս, բայց ոչ մի արդյունք չէին տեսնում:

Մի նյարդաբան նրանց ասաց, որ պետք է չաո-չաո կամ լաբրադոր տեսակի շուն պահեն: Երեխայի մայրը փորձում էր հակաճառել. 3 երեխայի հետ, որոնցից մեկը հիվանդ, ինչ շունպահելու մասին է խոսքը: Բայց բժիշկը ասեց, որ սա ոչ թե խորհուրդ է, այլ հրաման:

Նրանք 3 ամսական չաո-չաո գնեցին: Աղջիկները երջանկությունից թռչկոտում էին, բայց շունը նրանց բանի տեղ չէր դնում: Նա մոտեցավ տղային և սկսեց կծմծել նրան: Ծնողները շոկի մեջ էին, բայց որոշեցին չխանգարել շանը, քանի որ նա երեխայի կաթվածահար կողմն էր կծմծում:

Երեխայի մոտ մերսող էր գալիս և նա սկսեց ծնողներին նախատել, թե չի կարելի երեխային միանգամից 2 մերսում անել: Բայց երբ իմացավ, որ շունն է մերսում երեխային, ասեց, որ իր ծառայության կարիքը այլևս չունեն, քանի որ ինք մերսումը  չի համեմատվի շան մերսման հետ: Շան մոտ իսկական կետային մերսում է ստացվում:

Եվ հրաշքը տեղի ունեցավ. երկու ամսից երեխան երկու ձեռքով ձգվում էր դեպի շունը: Իսկ շունը իր ձագի նման պահում էր երեխային:

Հիմա տղան մեկ տարեկանից ավել է և լիարժեք քայլում ու շարժվում է, իսկ բժիշները շոկի մեջ են:

Like this post? Please share to your friends: