Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը

«Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,

որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա):

«Գանձակի վրա հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ հաջողության է հասել:

Հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա:

Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին»,- նշում է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը:

(Visited 1 833 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: