44-օրյա պшտերազմի մասնակիցները հացադուլը դադարեցնելու որոշում կայացրեցին

44-օրյա պшտերшզմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք Ազատության արդեն մի քանի օր է, ինչ հրապարակում Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլ էին հայտարարել:
44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցրին հացադուլը

Քիչ առաջ նրանք հայտարարեցին, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից․

«Սակայն մենք անպայմանորեն նորից հանդիպելու ենք, քանի որ մեզ այլևս մի բան է հավերժ կապում՝ մենք անկախության սերունդ ենք, և մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասվում էր հայտարարությունում։
44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցրին հացադուլը

Հիշեցնենք, որ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ արթնացնել Անկախության սերնդի ներկայացուցիներին՝ հանուն Արցախի, հասցնել մարդկանց գիտակցությանը, որ Արցախն իրոք վտանգված է և ժամանակն է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։

(Visited 248 times, 1 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями: