2 բնական դիմակ՝ մազերը վերականգնելու և խտացնելու համար

Եթե երազում եք առողջ և փարթամ մազեր ունենալու մասին, ապա կարող եք փորձել տնային պայմաններում պատրաստվող բնական դիմակներ: Պրոցեդուրաները շատ պարզ են, պահանջվող բաղադրիչները՝ նույնպես:

Բացի դիմակներ օգտագործելուց բացի կարևոր է հետևել սննդակարգին, հրաժարվել վնասակար սովորություններից:

Կոճապղպեղով դիմակ

Գրգռող հատկության, վիտամինների և ամինաթթուների պարունակության շնորհիվ կոճապղպեղը նպաստում է մազերի արագ աճին:

Դիմակի պատրաստման համար ցանկալի է օգտագործել կոճապղպեղի թարմ արմատներ:

  • անցկացրեք մանր քերիչով, քամեք հյութը՝ մառլյայի օգնությամբ;
  • խառնեք 1թ.գ. կոճապղպեղի հյութ և 3 ճ.գ. բուսայուղ;
  • շփեք գլխամաշկը:

Մոտ կես ժամ թողնելուց հետո լվացեք սովորական շամպունով:

Կռատուկի յուղով դիմակ

Маски против выпадения волос: 7 эффективных рецептов

  • 2 ճ.գ. կռատուկի յուղ
  • 1 ճ.գ. բնական մեղր
  • 1 դեղնուց

Դիմակը կամրացնի արմատները, կկանխարգելի մազաթափությունը և փայլ կհաղորդի մազերին:

  • տաքացրեք յուղը մինչ 40 ջերմաստիճանի, այսինքն այն պիտի գոլ լինի;
  • խառնեք դեղնուցի հետ;
  • ավելացրեք մեղր;
  • խառնուրդով շփեք գլխամաշկը, պոլիէթիլենային գլխարկ հագեք և փաթաթեք սրբիչով;
  • սպասեք 40 րոպե, լվացեք գոլ ջրով:

Եղեք առողջ ու գեղեցիկ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

(Visited 173 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: