Վարչապետը խոսել է վրшերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ…

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի շարք հարցերի.
Հարց — Ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:


Պատասխան – Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երևացել ու չէր կարող երևալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն, բուն վրաերթից 150 մետրն անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել և չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել և պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին:
Հարց – ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը: Ինչու՞ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու:
Պատասխան – ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում:


Հարց – Ինչու վարչապետը ցшվшկցություն չի հայտնել վրшերթի կապակցությամբ:
Պատասխան – Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրшերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցшվшկցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցшվ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»:

(Visited 693 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: