«Սովորեք ոչ-ոքի ոչինչ չպատմել, եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի», – Բեռնարդ Շոուի խորհուրդները

Բեռնարդ Շոուի լավագույն գրառումների հավաքածուն

«Սովորեք ոչ–ոքիոչինչ չպատմել, եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի», – Բեռնարդ Շոու

Բոլոր ժամանակների ամենահայտնի գրողներից ու փիլիսոփաներից մեկի խորհուրդները եւ գրառումները:

Ջորջ Բերնարդ Շոու` անգլիացի գրող, փիլիսոփա եւ ճանաչված իր ժամանակի քննադատ: Նա միակ մարդն է, ով միաժամանակ պարգեւատրվել է Օսկարով «Pygmalion» ֆիլմի սցենարի համար եւ Նոբելյան մրցանակի արժանացել գրականության ոլորտում:

Բեռնարդ Շաուն խոստովանում էր, որ ինքը դպրոցում չի սովորել որեւէ բան: Նա շատ բան սովորեց Շեքսպիրի, Դիքենսի, Աստվածաշնչի, արաբական հեքիաթների, ինչպես նաեւ այն օպերաներից, որ մայրը երգում էր: Նրա կյանքի մեծ փորձը եւ իմաստությունը արտացոլված են սրամիտ պյեսներում եւ իմաստուն խոսքերում:

Բեռնարդ Շոուի լավագույն գրառումների հավաքածուն.

Կյանքի մասին
1.Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ցանկանում են ունենալ փող, առանց աշխատելու եւ ապուշներից, ովքեր պատրաստ են աշխատել, բայց չհարստանալ:
2.Նա, ով կարող է, նա անում է, ով չի կարողանում, ուրիշներին ուսուցանում է:
3.Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:
4.Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա, ով բռնվել է:
5.Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:

Հարաբերությունների մասին
6.Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է:
7.Իդեալական ամուսինն այն մարդն է, ով համարում է, որ ինքը իդեալական կին ունի:
8.Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը առանց արտադրելու այն:

Կանանց մասին
9.Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է, դրանք երբեմն խեղդում են, բայց 10.հազվադեպ են լքում:
11.Կանայք ինչ-որ կերպ անմիջապես կռահում են, ում հետ ենք մենք պատրաստ դավաճանել նրանց: 12.Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա կգա տղմարդու մտքին:

Մարդու մասին
13.Մի մարդ, ով չի հավատում որեւէ բանի, վախենում է ամեն ինչից:
14.Մարդը աղյուսի նման է `այրվում է, կարծրացնում է:
15.Միայն հիմարը կարող է տոնել մահվան մոտենալու տարիները:
16.Առանց համոզմունքների հարուստ մարդիկ ավելի վտանգավոր են ժամանակակից հասարակությունում, քան վատ կանայք, որոնք չունեն բարոյականություն:
17.Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին: ոչ խելամիտները փորձում են աշխարհը հարմարեցնել: 18.Հետեւաբար, առաջընթացը միշտ էլ կախված է ոչ խելամիտներից:
19.Այժմ, երբ մենք սովորեցինք օդում թռչել, թռչունների նման, լողալ ջրի տակ, ձկների պես, մեզ պակասում է միայն մեկ բան `սովորելու ապրելու երկրի վրա, ինչպես մարդիք:

(Visited 428 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: