Ո’վ Տեր իմ Աստված, զորացրու ինձ, Տխրությո՜ւն, թախի՜ծ թող լքեն հոգիս, Քեզնից ճառագած լույսի մեջ լինեմ, Քո օրհնությունով հոգիս ջերմացնեմ:

Ո’վ Տեր իմ Աստված, զորացրու ինձ,
Տխրությո՜ւն, թախի՜ծ թող լքեն հոգիս,
Քեզնից ճառագած լույսի մեջ լինեմ,
Քո օրհնությունով հոգիս ջերմացնեմ:
Օծի՜ր Քո Սիրով, Հիսուս իմ Քրիստոս,
Որպեսզի Հոգին՝ Քո աստվածային,
Քաղցրահունչ ձայնով խոսի հոգուս հետ,
Ներկայությունդ՝ Սուրբ և Զորավոր,
Ես միշտ վայելեմ:

Օծի՜ր զորությամբ և ճշմարտությամբ,
Լույս ծիրը բռնած ես հաղթանակեմ,
Ջերմությամբ օծի՜ր, որ մարդկանց սիրեմ,
Հույսո՜վ, Հավատո՜վ, Սիրո՜վ զորավոր
Քեզ փառաբանեմ: Ամե’ն:

(Visited 29 times, 28 visits today)
(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: