Մինսկի խումբը ստեղծվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը հավերժացնելու համար»․ Ալիեւ

Մինսկի խումբը ստեղծվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը հավերժացնելու համար»․ Ալիեւ

Ալիեւը օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը հավերժացնելու համար», հայտնում են Բաքվի ԶԼՄ-ները:

Նա ասել է, որ Մինսկի խումբը ոչ մի արդյունքի չի հասել։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նրանք նույնիսկ հոբելյանը նշելու հնարավորություն չունեն», ասել է Ալիեւը։

Ալիեւի եւ Պուտինի հայտարարությունները Մինսկի խմբի վերաբերյալ նույնական են 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Երկուսի ջանքերն էլ ուղղված են խմբում քաղաքական կարգավորման հեռանկարի չեզոքացմանը, ինչի մասին բազմիցս հայտարարել են Բաքվի ու Մոսկվայի առաջին դեմքերը։ ՌԴ ԱԳՆ-ն օրերս հայտարարեց, թե Մինսկի խումբը դե ֆակտո չեղարկված է, քանի որ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները չեն ցանկանում իրենց հետ աշխատել։

աղբյուր

(Visited 50 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: