Բոլոր նրանք, ովքեր ունեն ընտանի կենդանի, և հատկապես շուն, պիտի հստակ գիտակցեն, որ դա ոչ միայն անկեղծ և իսկական ընկերություն է, այլև որոշակի պարտականություններ:
Առաջին իսկ օրվանից դուք պատասխանատվություն եք կրում ձեր կենդանու համար:
Սակայն դա ոչ բոլորն են հասկանում: Այժմ ավելի շատ ուշադրություն են դարձնում կենդանիների հետ դաժան վերաբերմունքին: Սարսափելի հանցագործություն է կենդանիների հանդեպ, երբ տերերը նրանց թողնում են անմարդաբնակ վայրերում և հեռանում:
Այդպիսի մի դեպք էլ ֆիքսել է Տեխաս նահանգում տեղադրված տեսախցիկը:
Պարզ երևում է, թե ինչպես է մեքենան կանգ առնում, բացում է դուռը, որտեղից մի տղամարդ է դուրս գալիս:
Նա դուրս է բերում շանը, հետո հանգիստ նստում մեքենան և հեռանում, իսկ խեղճ կենդանին մնում է փողոցում կանգնած:
Հետագայում տղամարդուն ձերբակալեցին, և նա ոստիկանությունում ասաց, որ ինքը ցանկացել է օգնել քրոջը, ով արդեն չէր կարողանում շան մասին հոգ տանել:
Բարեբախտաբար, շանը տարան կենդանիների կացարան, որտեղից էլ նրան նոր տերեր վերցրեցին: Նրանք պատմում են, որ շունը շատ խելացի և բարի է:
Ուրախ ենք, որ այս պատմությունը հենց այսպես է ավարտվել, բայց որքան շատ են դեպքերը, երբ կենդանիները մնում են դրսում և մահանում…երկար մտածեք՝ նախքան որևէ պատասխանատու քայլի դիմելը: