Մատուցողուհին անվճար կերակրեց տարեց մուրացկանին․․․սակայն նրա մտքով չէր անցնում, որ կարող է նման բան լինել

Սրճարանի տնօրենը որոշել էր ստուգել իր աշխատակիցների մարդկային հատկությունները, տեսնել, թե որքանով են նրանք կարեկցող և բարի․ կերպարանափոխվելով և մուրացկանի նմանվելով՝ նա եկավ իր սրճարանը և նստեց սեղանի մոտ։

Բոլոր աշխատակիցենրը սկսեցին դժգոհությամբ և զզվանքով նայել նրան, բայց մատուցողուհիներից մեկը հանգիստ վերցրեց սկուտեղը և մոտեցավ տարեց մարդուն, որ պատվեր ընդունի։

Երբ աղջիկը գնում էր դեպի խոհանոց, որ փոխանցի պատվերը, ադմինիստրատորը կանգնցերեց նրան և ասաց, որ եթե այդ հաճախորդը չվճարի հաշիվը, ապա գումարը կպահեն նրա աշխատավարձից։ Աղջիկը պարզապես գլխով արեց և շարունակեց կատարել իր աշխատանքը։

Հյուրը ճաշեց, մեծ թեյավճար թողեց մատուցողուհուն և երկտող, որտեղ գրված էր, որ ինքը շնորհակալ է նման հաճելի սպասարկման համար։ Հաջորդ առավոտյան աղջիկն իմացավ, որ դա ոչ թե մուրացկան էր, այլ սրճարանի տնօրենը։

Այդ կերպ նա ստուգեց իր աշխատողների մատուցած սպասարկման մակարդակը։ Պարզվեց, որ ադմինիստրատորին արդեն հեռացրել են աշխատանքից, իսկ հենց այդ մատուցողուհուն նշանակել են նրա փոխարեն։

Թվում է, թե արտառոց ոչ մի բան չի եղել, բայց իրականում այս պատմությունը ցույց է տալիս, որ մենք հաճախ չենք կարեկցում և չենք հարգում այն մարդկաց, ովքեր ունեն դրա կարիքը։

texekatu.ru

(Visited 466 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: