Հրաշք մեթոդ լվացքի մեքենայում կուտակված բորբոսից ազատվելու համար

Եթե ձեր նոր լվացած հագուստից տհաճ հոտ եք զգում կամ լվացքի մեքենայի դռան ռեզինե հատվածներում նկատում եք սեւ կետեր, ուրեմն ձեր լվացքի մեքենայում բազմանում  է սեւ բորբոսը՝  սունկ, որը մարդու եւ կենդանիների մոտ կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ:

Լոգասենյակում մշտապես տիրող տաքությունն ու խոնավությունը լավ պայմաններ են ստեղծում սեւ բորբոսի տարածման համար:

Սեւ բորբոսի առաջացման հիմնական պատճառները

  • Լվացքը մշտապես  ցածր ջերմաստիճանում  լվանալը
  • Ջրի ոչ լիարժեք բացթողումը
  • Լվացքի մեքենայի ոչ ճիշտ խնամքը /այն պետք է ամեն լվացքից հետո լավ չորացնել/
  • Մշտապես փակ դուռը

Ինչպես պայքարել սեւ բորբոսի դեմ

Անհրաժեշտ է

  • Հեղուկ մաքրող միջոց քլորով
  • Սպունգ, որը պետք է օգտագործելուց հետո դեն նետել
  • Կենցաղային ամուր ձեռնոցներ
  • 25 գ կիտրոնաթթու

Նախ խոնավ շորով կամ անձեռոցիկով պետք է մաքրել լվացքի մեքենայի ներսը:

Մաքրող հեղուկը քսել ռեզինե հատվածներին , փակել դուռը եւ թողնել 2 ժամ:

Հետո միացնել մեքենան պարզաջրելու ռեժիմով, մաքրող հեղուկը լվանալու համար: Լվացքի փոշու  համար նախատեսված խցիկում լցնել կիտրոնաթթու եւ միացնել ամենատաք ջրով լվանալու ռեժիմով:

Լվացքի մեքենան կփայլի ինչպես նորը: Այս գործընթացը կատարեք ամիսը մեկ անգամ, սեւ բորբոսից լիարժեք ազատվելու համար: Պրոֆիլակտիկ խնամքը թույլ կտա լվացքի մեքենային ավելի երկար ծառայել ձեզ:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net  կայքից:

(Visited 598 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: