Կարդացեք այս աղոքը, երբ ընտանիքում խնդիրներ կան, երբ դժվարին վիճակում եք. այս աղոթքը կօգնի հարթել դրանք

Կարդացեք այս աղոքը, երբ ընտանիքում խնդիրներ կան, երբ դժվարին վիճակում եք. այս աղոթքը կօգնի հարթել դրանք
«Ամենազոր Տեր,

Ես եկել եմ Քեզ մոտ սրտի ցավով: Ես այնպես եմ հոգնել, ինձ համար դժվար է շարունակել իմ ճանապարհը: Խնդրում եմ՝ բուժիր և օգնիր ինձ, փրկիր ինձ, Քեզ եմ դիմում իմ այս թուլության ու տառապանքի պահին: Միայն Քեզ եմ փառաբանում:Օգնիր ինձ ուժեղ մնալ: Դու միշտ իմ կողքին ես եղել: Ես գիտեմ, որ դու կարող ես բուժել իմ պառակտված հոգին: Խնդրում եմ, ցույց տուր ինձ ելքը, ես կանգնած եմ Քո առջև: Դու ես իմ վահանը, իմ պաշտպանը: Ուժ տուր ինձ պայքարելու մեղքերի և գայթակղությունների դեմ:

Պահպանիր ինձ աչքի լույսի պես:
Շնորհակալություն, որ դու ընտրել ես ինձ:

Ես սիրում եմ Քեզ Տեր, խոնարհվում եմ Քո առաջ, մի թող ինձ մենակ, լցրու սիրտս սիրով:

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:

Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:

Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:

Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:

Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն:»:

(Visited 31 times, 26 visits today)
(Visited 280 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: