Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 CENT-ը ժամանել է Երեւան:
Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ռեփերն ուներ բավական բարձր տրամադրություն. «Ինչպե՞ս եք»,-հարցրել է նա:
Greenlight Gang Tour-ի շրջանակներում 50 CENT-ը հուլիսի 1-ին 1,5 ժամ շարունակ Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա G-Unit բենդի հետ:
Համերգի շրջանակում կհնչեն լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր: