«Լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին». Նիկոլ Փաշինյան

«Լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին». Նիկոլ Փաշինյան

«2020թ. նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ չի եղել ու չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Արցախն այնտեղ ապրող մարդն է: Արցախը հանձնողը պատերազմից հետո ոչինչ չէր ձեռնարկի. մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նա անդրադարձել էր ՌԴ կատարած իր պաշտոնական այցի արդյունքներին:

(Visited 568 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: