Լավ լուր բոլոր պետական աշխատողների համար․այսօր 1 ժամ քիչ կաշխատեք

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայնՍահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին:

Այն ոչ աշխատանքային օր է:

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, այսօր՝ հուլիսի 4-ին ձեր աշխատանքները կարող եք ավարտել մեկ ժամ շուտ:

(Visited 572 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: