Իսկ Դուք գուշակեցի՞ք, թե ո՞ր հայ արտիստն է պատկերված այս լուսանկարում.

Ինչ խոսք ցանկացած հայի համար իհարկե անհնար է չհիշել նրա և՛ անունը, և՛ ազգանունը

Մեծն հայ՝ Օֆելյա Համբարձումյան:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում:

Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։

Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Արաքսյա Գյուլնազարյան մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։

Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է  Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:

(Հ. Մուսինյանի դասարան)  ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել  Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։

1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Մեծն երգչուհու թողած հարուստ ժառանգությունն իսկապես անգնահատելի թանկ մնացորդ է մեզ և մեր ազգի մշակույթի համար:

Գնահատենք մեր մեծերին և միշտ ամուր պահենք նրանց թողած մշակութային հարուստ ժառանգությունը:

Like this post? Please share to your friends: