Ինչպես հասկանալ, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է… 4 ճշգրիտ նշան

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները զարգանում են անհավանական մեծ արագությամբ: Բնականաբար, անվտանգության ծառայությունները, ինչպես նաև խաբեբաները նույնպես նույն տեղում կանգնած չեն և մշակում են սովորական մարդկանց տվյալները հավաքելու տարբեր միջոցներ:

Ահա թե որ 4 նշանների առկայության դեպքում է պետք ուշադիր լինել, որպեսզի թույլ չտաք, որ ձեր հեռախոսը գաղտնալսեն:

Տարօրնակ աղմուկ խոսակցության ժամանակ

Ֆոնային աղմուկից առաջացող սպեցիֆիկ խաթարումները լինում են գաղտնալսման հետևանքով: Չնայած, նման աղմուկ կարող է լինել նաև վատ կապի պատճառով: Եթե հեռախոսով խոսելիս մշտապես առկա է սպեցիֆիկ աղմուկը՝ անկախ ձեր գտնվելու վայրից, հավանաբար, ձեզ գաղտնալսում են:

Մարտկոցը տաքանում է
Եթե մարտկոցը տաքանում է, երբ նույնիսկ չեք օգտագործում հեռախոսը, հավանաբար աշխատում է ձայնագրիչի ծրագրային ապահովումը: Սակայն եթե մարկտոցը տաքանում է միայն վերալիցքավորման ժամանակ, ուրեմն դա վկայում է հենց մարտկոցի խնդրի, այլ ոչ թե գաղտնալսման մասին:

Վերջին շրջանում հաճախ է մարտկոցը վերալիցքավորելու կարիք լինում

Եթե վերջերս եք հայտնաբերել, որ ստիպված եք լինում ավելի հաճախ դնել հեռախոսը վերալիցքավորման՝ առանց երևելի պատճառի, հավանաբար դա տեղի է ունենում ձայնագրիչի ծրագրի ծանրաբեռնված աշխատանքի հետևանքով:

Հեռախոսը սովորականից ավելի երկար է անջատվում

Եթե հանկարծակի նկատել եք, որ հեռախոսը սովորականից ավելի երկար է անջատվում, ուրեմն այն ձեր տվյալներն է փոխանցում երրորդ անձին:

(Visited 125 times, 1 visits today)

Like this post? Please share to your friends: