Ինչպե՞ս էին հայ զինվորներն ամանորի գիշերը յարխուշտա պարում

Յարխուշտա, Մուշի և Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պար, որը պարում էին տղամարդիկ։ Պատկանում է ծափ պարերի տեսակին։

Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։
«Յարխուշտան» այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում։ Դեռևս 20-րդ դարի 30-ական թթ. այն բեմականացրել են Սրբուհի Լիսիցյանը և Վահրամ Արիստակեսյանը։
Պարեղանակի չափը 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ։
Ահա ինչպես էին հայ զինվորներն ամանորի գիշերը յարխուշտա պարում
Տեսանյութը՝ Ֆելիքս Շախտոյանի ֆեյսբուքյան էջից

Like this post? Please share to your friends: