Արդո՞ք կաք ցուցակում․․․ Ահա թե ով ունի ամենաուժեղ ինտուիցիան

Կան մարդիկ, ոցքեր ուժեղ ինտուիցիա են ստանում ժառանգաբար, ոմանց մոտ այսպես կոչված վեցերորդ զգայարանը հենց այնպես է զարգանում, իսկ ոմանց մոտ էլ ի հայտ են գալիս մի ակնթարթում ու շատ անսպասելի։

Այսօր կխոսենք կենդանակերպի այն նշանների մասին, ովքեր կարող են հպարտանալ չսխալվող ու լավ զարգացած ինտուիցիայով։

Խեցգետին

Ուժեղ ինտուիցիայով օժտված մարդկանց եռյակը բացում են խեցգետինները։ Նրանք շատ էմոցիոնալ են և զարգացած ինտուիցիա ունեն։ Լավ են զգում մարդկանց ու հասկանում, թե ինչ կա դիմացինի մտքին։ Առօրյա կյանքում չափից ավել մարդասեր լինելը կարող է հյուծել խեցգետիններին։ Բայց այն դեպքերում, երբ ինչ-որ մեկը խեցգետինների դեմ մի վատ բան է պլանավորում, ավելի լավ կլինի, եթե հակառակորդը հենց ամենա սկզբից հանձնվի: Խեցգետիններից հնարավոր չէ թաքցնել ոչ մի վատ մտադրություն:

Կարիճ

Կարիճները օգտագործում են իրենց բնածին ինտուիցիան, որպեսզի կանխատեսեն ոչ միայն իրենց դեմ պլանավորվող վատ մտադրությունները, այլև մարդու մոտիվացիան: Այս նշանի ներկայացուցիչները հմուտ մանիպուլյատորներ են, սակայն միևնույն ժամանակ չեն շտապում օգտագործել այդ ունակությունը որևէ մեկի դեմ: Հաճախ նրանք մանիպուլյացիան օգտագործում են ի օգուտ մարդկանց՝ դրդելով նրանց անել այն, ինչի համարձակությունը չէր բավականացնում:

Ձկներ

Ձկների ինտուիցիան ևս լավ զարգացած է: Հաճախ նրանք չեն գիտակցում, որ ավտոմատ կերպով մեծ քանակությամբ ինֆորմացիա են կարդում, որը մյուսների համար փակ է առեղծվածի թաղանթով: Այս նշանի ներկայացուցիչներին թվում է, որ բոլորը պիտի հասկանան այն, ինչ իրենք են հասկանում: Ու դրա պատճառով լինում են պահանջկոտ՝ և ընկերների, և հարազատների նկատմամբ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

(Visited 380 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: