
Սարմեն Այվազյանը կյանքի գնով պաշտպանել էր Վարանդայի 117-րդ դիրքը, որն օկուպացված է թշնшմու կողմից:
«Թшղումից երևի մի շաբաթ էր անցել, Ֆեյսբուքում կարդացի, հետո զանգել ենք տեղի հրամանատարությանը, ասացին՝ Սարմենը ն ռ նшկ է նետել խրամատների մեջ ու այնտեղ խփել են իրեն։ Հետո, իր ընկերներն են այդ պատմությունը պատմել»,-պատմում է Սարմենի հայրը՝ Սամվել Այվազյանը։
Սարմենը բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ծառայել է Հադրութի շրջանում:
Հայրը պատմում է, որ ինքը ևս մասնակցել է պшտերшզմին։
«Ինձ, որպես ՄՈԲ, տարան Վայքի դիրքեր, հետո՝ հոկտեմբերի 4-ին, տարան Ջրական։ Սարմենը, որ իմացավ, ասաց՝ քեզ խի են բերել, ես ստեղ եմ»,-պատմում է հայրը։
Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Սարմեն Այվազյանը, անվանակոչվել է նրա անունով։ Դա Սարմենի վերջին խնդրանքն է եղել իր ուսուցչին՝ Տաթևիկ Հովսեփյանին։
«Ասաց՝ խոստացեք, որ ինձ մի բան պատահի՝ մեր դասարանը իմ անունով կկոչեք։ Միջոցառում կազմակերպեցինք և հանդիսավոր կերպով Սարմենի դասարանը բացվեց՝ իր նման համեստ ու գեղեցիկ»,-նշում է դասղեկը։
Սարմեն Սամվելի Այվազյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 1-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մшրտերում զ ո հ վել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։
Մանրամասները՝ տեսանյութում․