Ապրիլի 25-ից 29-ը ինչ եղանակ է սպասվում․․․ շրջանների զգալի մասում սպասվում է․․․

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Ապրիլի 25-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Եղանակը Երևանում

(Visited 103 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: