Որքան քիչ խոսեք ու պատմեք այս մասին, այդքան ավելի երջանիկ կլինեք․․․ ահա թե ինչն է պետք գաղտնի պահել

Կան բաներ, որոնց մասին ցանկալի չէ պատմել որևէ մեկին։ Ձեր կյանքին վերաբերող որոշ մանրամասներ պետք է գաղտնի պահել։

Ահա թե ինչի մասին ոչ մի դեպքում պետք չէ բարձրաձայնել կողմնակի մարդկանց ներկայությամբ․

Պլանների մասին

Բոլոր մարդիկ էլ պլաններ ունեն՝ մոտ կամ հեռավոր ապագայի հետ կապված։ Սակայն պետք չէ դրանց մասին պատմել շրջապատի մարդկանց, հատկապես եթե խոսքը վերաբերվում է գլոբալ պլաններին։ Թաքցրեք ձեր մտահղացումները, մինչ դրանք իրականություն կդառնան։ Հնարավոր է, որ իմանալով ձեր պլանների մասին՝ մարդիկ սկսեն քննադատել, փորձել հետ պահել ձեզ, իսկ դա կարող է բացասաբար ազդել դրանք իրականացնելու գործընթացի վրա։ Բացի այդ, դուք չգիտեք դիմացինի մտքերը, իսկ եթե նա ձեզ նախանձի և փորձի վնասել․․․

Լավ արարքների մասին

Եթե որևէ մեկին օգնել եք գործով, գումարով կամ խորհուրդով՝ նշանակություն չունի, թե ինչպես, մի խոսեք դրա մասին աջ ու ձախ։ Դա պիտի մնա գաղտնի։ Իհարկե, եթե դրական էմոցիաները ձեզ հանգիստ չեն տալիս և դուք տենչում եք կիսվել որևէ մեկի հետ, դա ուրիշ բան։ Բայց հիշեք, որ լավ արարքները գործում են ոչ ուրիշներին պատմելու համար։ Մի գովաբանեք ինքներդ ձեզ։

Սեփական արգելքների և սահմանափակումների մասին

Օրինակ, եթե հրաժարվել եք ալկոհոլից կամ միս ուտելուց, դա ձեր իրավունքն է։ Սակայն պետք չէ այդ մասին պատմել բոլորին։ Դուք նմանատիպ սահմանափակումներ եք կիրառում, որպեսզի ավելի առողջ լինեք, այլ ոչ թե ուրիշներին անհարմար դրության մեջ դնեք։

Ես միս չեմ ուտում, իսկ դու չե՞ս խղճում անօգնական կենդանիներին

կամ

Ես ալկոհոլ չեմ օգտագործում, այն ծերացնում է օրգանիզմը։

Կարևոր չէ, որ ձեր սեփական սահմանափակումների մասին իմանան բոլորը։

Հերոսական արարքների մասին

Նույնն է, ինչ բարի գործերի դեպքում էր։ Դուք օգնել եք մարդկանց դուրս գալ այրվող տնից, ծառից կատվի եք իջեցրել, տուժածին առաջին օգնություն եք ցուցաբերել, այդ ամենը լավ է, բայց մի փառաբանեք ձեզ։

Счастливым нужно быть тихо» — чем меньше окружающие знают о личной жизни, тем лучше она складывается

Հոգևոր գիտելիքների մասին

Դուք կարող եք եկեղեցի այցելել, հոգևորական գրքեր կարդալ, նոր գիտելիքներ ստանալ, բայց պետք չէ ուրիշներին ստիպել՝ իմանալ այդ ամենը։ Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունն ու տեսակետը։

Ընտանեկան գործերի մասին

Իմաստուն մարդիկ երբեք չեն խոսում այն մասին, թե ինչ է կատարվում իրենց տանը։ Վեճեր, ֆինանսներ, հիվանդություններ, այդ ամենը պիտի մնա ընտանիքի ներսում։ Որքան քիչ խոսեք այդ ամենի մասին, այդքան ավելի լավ հարաբերություններ կունենաք ձեր ընտանիքի անդամների հետ։

Պետք չէ բամբասել, չարախոսել կամ քննարկել որևէ մեկին

Երբեք մի մասնակցեք բամբասանքներին, և մի տարածեք դրանք, եթե որևէ մեկը պատմել է ձեզ։ Կարևոր չէ, լավ բան է թե վատ, մի միջամտեք։ Բամբասանքը վատ ու տգեղ երևույթ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

 

(Visited 227 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: