Մի օր արթնացա առավոտյան ու տեսա, որ այգուս ծաղիկներն անհետացել են․․․ շտապեցի պարզել, թե ինչ է եղել

Ես շուն ունեմ, բայց շատ բարի կենդանի է, չի հաչում, եթե նույնիսկ իմ այգի կողմնակի մարդիկ են մտնում։ Նույն կերպ էլ այդ անգամ էր իրեն պահել։

Ես ապրում եմ սեփական տանը, մեծ հողամաս ունեմ, շատ ծաղիկներ եմ աճեցնում։ Աչքս շոյում է ծաղիկներով տեսարանը, և կապ չունի, որ տղամարդ եմ։ Ունեմ տարբեր տեսակի ծաղիկներ՝ վարդեր, աստղածաղիկներ, գլադիոլուսներ։ Ամեն առավոտ կես ժամ կանգնում եմ այգում ու հիանում ծաղիկների գեղեցկությամբ։ Իմ շատ հարևաններն ինձ տարօրինակ են համարում, բայց ինձ չի հուզում, թե ուրիշներն իմ մասին ինչ են մտածում։

Իսկ հիմա չեմ կարող վայելել ծաղիկներիս գեղեցկությունը։ Պարզապես մի քանի օր առաջ արթնացա ու տեսա, որ ծաղիկների մեծ մասն անհետացել է այգուց։ Կարծում եմ, դա գիշերն է եղել, քանի որ ինձ թվաց, որ լույս եմ տեսել, սակայն այդ պահին ուշադրություն չդարձրեցի։

Հիշեցի, որ դեպքից մի քանի օր առաջ իմ տուն էր եկել հարևանուհիներիցս մեկը։ Նա ասում էր, որ միևնույնն է, շուտով ծաղիկները չորանալու են, ավելի լավ կլինի կտրել դրանք ու վաճառել սեպտեմբերի 13-14-ին, որ երեխաները տանեն դպրոց։ Հարևանուհիս առաջարկում էր, որ ծաղիկները ինքը վաճառի, և գումարը կիսենք։ Իմ պատասխանը հակիրճ էր․ ես մերժեցի նրան։

Դրա համար էլ ես առանց երկար մտածելու շտապեցի նրա տուն։ Հարևանուհիս տանը չէր, նրա աղջիկն ասաց, որ մայրն առավոտ շուտ գնացել է շուկա։

Աղջկա խոսքերը հաստատեցին իմ ենթադրությունները։

Цветы для букета: какие растения годятся на срезку? | Дизайн участка (Огород .ru)

Երեկոյան վերջապես հանդիպեցի այդ կնոջը։ Եվ գիտեք, նա նույնիսկ չփորձեց արդարանալ, դեռ մի բան էլ ամոթանք տվեց ու ինձ ժլատ անվանեց։ Այսինքն ես մի քանի ամիս չարչարվել եմ, որ այգիս գեղեցիկ ծաղկի, իսկ նա մի ժամում կտրեց ամբողջը, որ գումար ունենա։

Ես սա սովորական գողություն եմ համարում և պատրաստվում եմ նրան պատասխանատվության ենթարկել։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

(Visited 167 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: