Իմ սառնարանը գնել ենք 8 տարի առաջ: Թեպետ հիմա շատ ավելի նոր մոդելներ կան, միևնույնն է, այն փոխարինել դեռ չեմ պատրաստվում: Սարքը լավ սառեցնում է, տարողունակ է, հոսանքի անսպասելի անջատումներին լավ դիմանում է: Միակ բանը, որն ինձ անհնագստացնում է, բորբոսն է: Այն հազվադեպ էր առաջանում, սակայն ինձ շատ էր բարկացնում:
Սակայն երբ ես իմացա պայքարի արդյունավետ եղանակի մասին, բորբոսի մասին մոռացա:
Ահա բորբոսի առաջացման պատճառները.
- խոնավություն՝ սառնարանի մեջ: Հենց այս պատճառով է կարևոր սառնարան ուղարկել միայն լիարժեք սառած սնունդ, չորացրած բանջարեղեն և միրգ;
- սառնարանի հազվադեպ լվացում. սնունդի մնացորդները, ըմպելիքների կաթիլները շուտ են բորբոսնում;
- փչացած մթերք:
Միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բորբոսից
- սեղանի քացախ. թրջեք սպունգը ու մշակեք ախտահարված դարակները, լվացեք ու չորացրեք;
- ջրածնի պերօքսիդ. չլուծված նյութով մշակեք բորբոսնած հատվածները, սպասեք մի քանի րոպե, իսկ հետո լավ լվացեք սառնարանը;
- անուշադրի սպիրտ. խառնեք այն ջրի հետ՝ 1:5 հարաբերակցությամբ: Թրջեք մեջը կտորը, շփեք բորբոսով ախտահարված հատվածները;
- տնտեսական օճառ. անցկացրեք այն քերիչով և խառնեք ջրի հետ: Օճառի լուծույթով մաքրեք սառնարանը;
- 1ճ.գ. սոդա լուծեք 1լ գոլ ջրի մեջ: Լուծույթով մշակեք ախտահարված հատվածները: Եթե բորբոսը շատ է, ապա ավելի կոնցենտրացված լուծույթ պատրաստեք:
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը
(Visited 37 times, 1 visits today)