Իմ մայրն արդեն 73 տարեկան է, բայց որոշել է ամուսնանալ․․․ ինչպե՞ս բացատրեմ նրան, որ դա այնքան էլ նորմալ չէ

Ես չգիտեմ, թե ում դիմեմ, այդ իսկ պատճառով ուզում եմ օգնեք ինձ մի խորհուրդով։ Մայրս արդեն 73 տարեկան է, սակայն օրերս հայտնեց, որ որոշել է ամուսնանալ, իսկ ես չեմ կարողանում նրան հետ համոզել։

Հա, խոսք չկա, մայրս իր տարիքի համար գերազանց տեսք ունի, գեղեցիկ ու խելացի է, սակայն դա չի նշանակում, որ պետք է զագս վազել ու ծաղրանքի արժանանալ։ Ես միայն կողմ եմ, որ շփվի տարբեր մարդկանց հետ, այդ թվում նաև տղամարդկանց։ Դրա շնորհիվ նա իրեն խնամելու և սեփական առողջությանը հետևելու մոտիվացի է ունենում։ Սակայն երբ նա ասաց ամուսնանալու մասին, ես շոկի ենթարկվեցի։

Հորս չեմ հիշում, նա մեզ լքել է, երբ դեռ երկու տարեկան էի։ Մայրս բաժանումից հետո մի անգամ է ամուսնացած եղել, սակայն խորթ հայրս մի քանի տարի առաջ մ ա հ ա ցավ։ Այդ դեպքից հետո մորս հարյուր անգամ եմ խնդրել տեղափոխվել իմ տուն և մեզ հետ ապրել։ Ամուսինս ուրիշ քաղաքից է, և մորս հաճախ այցելել չեմ կարողանում, բայց չեմ էլ ուզում, որ նա միայնակ մնա։ 

Մայր ասաց, որ չի ուզում կտրվել իր սովորական դարձած կյանքից։ Հարազատ քաղաքում նա ընկերուհիներ ունի, նրանց հետ գրադարան, այգի կամ սրճարան է գնում։ Վերջերս էլ գրադարանում ծանոթացել է մի տղամարդու հետ՝ իրենից 8 տարով փոքր։ Պարզվեց, որ մեր փեսացուն տուն չունի, հենց դա էլ ինձ անհանգստացնում է։ Մտածում եմ, որ նա մորս ամուսնության առաջարկություն է արել միայն նրա համար, որ ապրելու տեղ ունենա։ Այդ տղամարդը, մինչև մորս հանդիպելը, ապրել է դստեր ընտանիքի հետ, ովքեր ամեն կերպ փորձել են ազատվել հորից։

Ես դեմ չեմ մորս սիրային կապին, ուրախ եմ, որ նա երջանիկ է, բայց ինչի՞ համար ամուսնանալ։ Դա ավելի շատ նման է ծերունական մարազմի, կամ էլ փեսան շահամոլի մեկն է։ Մայրս ինձ չի լսում, սիրահարվել է, միայն սիրեցյալի մասին է մտածում և նախապատրաստվում հարսանիքին։ Իմ փաստարկները չեն հետաքրքրում նրան, նա երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել ու շարունակում է համառել։

Ինչպե՞ս վարվեմ, ո՞րն է ճիշտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

 

(Visited 100 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: