Իմ լվացքի մեքենան արդեն 15 տարուց ավել եմ օգտագործում, իսկ դա մասնագետի տված մի խորհուրդի շնորհիվ

Արդեն 15 տարուց ավել օգտագործելով միևնույն լվացքի մեքենան՝ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի գաղտնիքով, որի մասին տարիներ առաջ պատմեց մասնագետը։

Կարծում եմ, կարդալով սա՝ կհասկանաք, որ այսնքան ժամանակ սխալ եք լցրել լվացքի փոշին։

Իմ լվացքի մեքենան իմ առաջին օգնականն է կենցաղում։ Այս տարիների ընթացքում այն աննկարագրելի կերպով փրկել է ինձ։ 

Սակայն տարիներ առաջ տեղի ունեցավ արտակարգ դեպք․ լվացքի մեքենաս չմիացավ։ Ինձ մոտ պանիկա էր։ Արագ մտա հայտարարությունների կայք ու կենցաղային տեխնկա նորոգող մասնագետի համար գտա։ Զանգեցի ու կանչեցի։

Վարպետը շատ արագ եկավ և անցավ մեքենան զննելուն։ Հետո ինչ-որ շլանգեր, խողավոկաներ հանեց ներսից, սկսեց դրանք մաքրել, լվանալ։ Արդյունքում ես այդպես էլ չհասկացա, թե նա ինչ արեց։ Սակայն ինձ համար կարևոր էր, որ մեքենան աշխատի։

Վերջում մասնագետը հարցրեց․

Իսկ դուք սովորաբար ո՞ր մասում եք լցնում փոշին։

Ես պատմեցի ու ցույց տվեցի, որ լվացքի փոշու համար նախատեսված խցիկն եմ լցնում։

Վարպետը պատասխանեց, որ այդպես չի կարելի։ Հավանաբար խցիկը փչացել էր, և լվացքի փոշին սխալ էր գնում և տեղ-տեղ մնում խողովակների մեջ, ինչի հետևանքով էլ դրանք խցանվել էին։ Բացի այդ, հագուստը լավ չէր լվացվում, քանի դրանց չէր  հասնում բավարար քանակությամբ լվացքի փոշի։

 

Նման տհաճությունից խուսափելու համար պետք է լվացքի փոշին լցնել ոչ թե խցիկի, այլ անմիջապես մեքենայի թմբուկի մեջ։ Այդ դեպքում չեն խցանվի խողավակները, ինչի շնորհիվ լվացքի մեքենան ավելի երկար կյանք ունենա։ 

Դրանից հետո ես փոշին միայն թմբուկի մեջ եմ լցնում, նաև գնել եմ հատուկ կապսուլաներ՝ թմբուկի մեջ գցելու համար։ Այն շատ լավ է լվանում հագուստը և ավելի փափուկ դարձնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

(Visited 399 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: