«Իմ աչքի լույս, ծնունդդ շնորհավոր»․ Մարջան Ավետիսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ հագուստ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Իսկ հրապարակմանը կից Մարջան շնորհավորելով ամուսնու տարեդարձը՝ գրել է․ «Իմ աչքի լույս, ծնունդդ շնորհավոր»։

View this post on Instagram

Իմ աչքի լույս,Ծնունդդ Շնորհավոր💋

A post shared by Marjan (@marjan_avetisyan) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերը։ Նա շպարված չէր ու ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Միշտ կանացի ու հմայիչ եւ տաղանդավոր դերասանուհի»։

View this post on Instagram

Սիրելի ընկերներ ,բարեկամներ… հոգաչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: Փորձեցի անհատապես պատասխանել շնոհավորանքներին, բայց ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս աննկարագրելի շատ էին, հետևաբար՝ անհնար։ Հաճելի է ամեն ծննդյան տարեդարձիս կարդալ ձեր բարեմաղթանքներն ու կրկին հասկանալ, որ իմ համեստ ներկայությունն էկրաններին, թեկուզ մի կադրով, կարևոր է Ձեզ համար: Ի տարբերություն ձեզ ես միշտ գծուծ ու քչախոս եմ եղել կոմպլիմենտներ ու շնորհակալություններ շռայլելու հարցում. դա իմ ավելորդ ու երբեմն ծայրահեղ համեստության արդյունքն է: Ներեք ինձ, ինչպես երբեմն ներում եք իմ սայթաքումներն էկրանին: Ես բացառիկ այն երջանիկներից եմ, որին անմնացորդ սիրել եք, ու այդ սերն է ,որ մինչ օրս ձեզ հաճելին մատուցելու պատասխանատվության զգացման անտեսանելի թելերով ամուր շաղկապում է ինձ ձեզ հետ: Շնորհակալ եմ անսպառ ջերմության համար…. photo by @sofimkheyan Սոֆ ջան 🙏

A post shared by Marjan (@marjan_avetisyan) on

(Visited 1 240 times, 4 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: