ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՐՏԻ 26

Խոյ: Ստիպված եք պայքարել հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի այդ պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին:Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները:Կգրավենք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Ցուլ: Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն պահանջող աշխատանքի վրա և անկասկած մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ:Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք նրանց գործարարական հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Երկվորյակ: Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք:Դրական միտումների ազդեցությունը մեծ է հաջողակ եք ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերում:Ձեր անսովոր,ինքնատիպ վարքագիծը ուշադրություն կգրավի:Այսօր ապավինեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին:Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները:Երկվորյակներն այսօր հնարավորություն կունենան, ընտանիքին վերաբերող,կարևոր որոշում կայացնել:

Խեցգետին: Չափազանց զգայուն եք,մանրուքների հանդեպ ուշադիր ինչը կօգնի անգամ բարդ իրավիճակներում,խուսափել սխալներից:Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր հաջող գործարքներ կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա:Հրաշալի օր է գրասանյակային սիրավեպ սկսելու համար:Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում:Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ:Կստեղծվեն իրավիճակներ որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք հաջողության կհասնեք կգրավեք այն մարդու ուշադրությունը ում հանդեպ անտարբեր չեք:

Առյուծ: Ամեն բան լավ կդասավորվի:Որքան շուտ գործի անցնեք այնքան շատ կլինեն ձեռքբերումները:Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա,ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե գործնական և թե անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն:Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով այսօր խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է:Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կույս: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել:Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի:Անգամ եթե նույն հետաքրքրություններն ունեք միևնույն է վեճերից խուսափել չի հաջողվի:Ֆինանսական կորուստներ կկրեք անհաջող գործարքներ կկնքեք:Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա:Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը ովքեր թանկ են ձեզ համար Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն անմոռանալի զգացողություններ կպարգևեն:

Կշեռք: Աշխատեք ուշադրություն չգրավել քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները:Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք:Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել:Խուսափեք ղեկավարության,առհասարակ ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից:Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է:Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել:

Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում:Շատ ծրագրեր կիրականացնեք ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի,որոցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել:Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչը օգտակար է մասնագիտական հարցեր քննարկելիս:Հնարավոր է սեր առաջին հայացքից:Ապավինում եք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի հիասթափեցնում: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան հնարավոր է հանգեցնեն ամուսնության:

Աղեղնավոր: Կենտրոնացեք աշխատանքի վրա անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից:Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ:Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Աղեղնավորներից:Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը:Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն:Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Այծեղջյուր: Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի:Կարող եք լիցքաթափվել վերականգնել ուժերը:Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում եթե վստահ եք որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ:Ռիսկի դիմել չարժե բոլոր քայլերը նախապես կշռադատեքՀնարավոր են չնախատեսված ուղևորություններ:Դրանք արդյունավետ կլինեն սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն:Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց ում նկատմամբ լիովին անտարբեր եք:

Ջրհոս: Այն ամենը ինչ ծրագրել եք կիրականանա և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով թեև դրանք միշտ չէ որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել:Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք:Շատերը կնախանձեն ձեզ սակայն վնասելու փորձեր չեն անի:Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ:Միջավայրի փոփոխությունը դրական կազդի նոր ծանոթություններ կհաստատեք կփոխեք ձեր աշխարհայացքը:Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին:

Ձկներ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի:Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար:Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք դրանք այնքան էլ շահեկան չեն որքան թվում են:Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն:Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները:Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել ձեզ դավեր նյութել:Կհիասթափվեք այն մարդուց ում երկար տարիներ ձեր ընկերն եք համարել:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 208 times, 208 visits today)
(Visited 307 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: